Մարատ Բաշարովը և Արխարովան որոշել են ամուսնալուծվել առանց դատարանի
Մարատ Բաշարովը և Եկատերինա Արխարովան դիմել են Մոսկվայի ԶԱԳՍ-երից մեկին` ամուսնալուծվելու նպատակով: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտնել է Արխարովայի փաստաբան Կատյա Գորդոնը:
Գորդոնը հայտնել է, որ զույգն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ նրանք չունեն համատեղ երեխաներ:
Հիշեցնենք, որ դերասան Մարատ Բաշարովն ու դերասանուհի Եկատերինա Արխարովան ամուսնացել էին մայիսի 31–ին: