Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարը ելույթով հանդես է եկել Թուրքիայում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալեդ Մաշաալը շաբաթ օրն ասպասելիորեն հայտնվել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կոնգրեսին' երկրի արևելքում գտնվող Կոնյա քաղաքում:
Այնտեղ նա ելույթով է հանդես եկել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը: «Ուժեղ Թուրքիա նշանակում է ուժեղ Պաղեստին:
Ժողովրդավարական և կայուն Թուրքիան ուժի աղբյուր է բոլոր մուսուլմանների համար»,- ասել է Մաշաալը: Մաշաալն աջակցել է Թուրքիայի առաջնորդներին և հույս հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը նրա հետ միասին կկարողանա «փրկել Պաղեստինն ու Երուսաղեմը»: