Dorians-ն ու Սիրուշոն «Միասին մեկ բեմում» են լինելու
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր համերգի կազմակերպիչ «Deem Communications»-ը տեղեկացրեց Սիրուշոյի և Dorians-ի համատեղ ծրագրի մասին: Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Dorians-ն ու Սիրուշոն ապրիլի 6-ին, ժամը` 17:00-ին միասին համերգային ծրագիր կիրականացնեն Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Երգչուհու և ռոք-խմբի համրեգը «Միասին մեկ բեմում» խորագիրն ունի:
Գոռ Սուջյանն ասել է, որ «Dorians»-ը շատ ուրախ է նման էքսպերիմենտով հանդես գալ, և այս համերգը Եվրատեսիլի հետ որևէ առնչություն չունի:
Սիրուշոն ևՍ նշել է', որ մեծ սիրով է մասնակցելու կազմակերպվելիք համերգին և սա համարում է լավագույն հրարավորությունև հայ հանդիսատեսի առաջ հանդես գալու համար:
«Միասին մեկ բեմում» խորագրով համերգի տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 20-ից: