Ադրբեջանը կվերադարձնի ԼՂՀ-ն և Զանգեզուրը. Ալիևը կրկին երազում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հեյդար» մզկիթի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ իրենք կվերադարձնեն «օկուպացված» տարածքները: Այս մասին հայտնում է "Интерфакс-Азербайджан"-ը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանցիներն ապրեն իրենց «պատմական ադրբեջանական հողերում»՝ Լեռնային Ղարաբաղում և այլ «օկուպացված» տարածքներում: Կգա մի օր, երբ ադրբեջանիցները կապրեն Երևանի խանությունում և Զանգեզուրում»,-հայտարարել է Ալիևը:
Ալիևն ընդգծել է, որ դրա համար պետք է ակտիվություն ցուցաբերի ողջ ադրբեջանական ժողովուրդը:
«Մենք պետք է ավելի ակտիվ լինենք: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ավանդը ներդնի մեր ընդհանուր գործում: Վստահ եմ, որ մենք կվերականգնենք Շուշայի և Աղդամի մզկիթները, ինչպես նաև հայերի կողմից «ավերված» մյուս մզկիթները և նամազ կկատարենք այնտեղ», - հայտարարել է Ալիևը: