Էրդողանը թուրքական մամուլն աշխարհի ամենաազատ մամուլն է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶԼՄ-ները համարում է աշխարհում ամենաազատը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Աշխարհում ոչ մի մամուլ երբևէ այսքան ազատ չի եղել, ինչպես Թուրքիայում է: Ես միանգամայն համոզված եմ իմ խոսքերում»,-հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ թուրք լրագրողները կարող են թույլ տալ իրենց մի շարք գործողություններ, որոնք չեն հանդուրժվում «նույնիսկ ժողովրդավարական երկրներում»: