Սթիվ Վոզնյակին Սուրբծննդյան կապակցությամբ YotaPhone 2 են նվիրել
Yota Devices-ի ղեկավար Վլադիսլավ Մարտինովը Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին Սուրբծննդյան կապակցությամբ YotaPhone 2 է ուղարկել: Այս մասին հաղորդում է «Известия» թերթը:
«Մեկ շաբաթ առաջ YotaPhone 2-ը ուղարկվեց: Ես կցանկանայի, որ Սթիվ Վոզնյակը ստանար այն Սուրբ Ծննդին փոստով»,-հայտարարել է Մարտինովը:
Նշվում է, որ Վոզնյակին ուղարկվել է սմարթֆոնի վերջին մոդելը, որը ներկայացվել էր 2014թ.-ի դեկտեմբերի 2-ին: