Իրանում տեղի կունենա մեծածավալ զորավարժություն
Իրանի իշխանությունները հայտարարել են մեծածավալ զորավարժությունների անցկացման մասին՝ «Մուհամեդ-Ալլահ առաքյալի» անունով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ զորավարժությունները պետք է ցույց տան երկրի ռազմական ուժը:
Զորավարժությունները, որոնք կանցկացվեն 2,2 միլիոն քառ. կմ տարածքում, կտևեն 6 օր: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է փորձարկել նոր զենքեր: