Բոլոր ճանապարհները անցնում են Թուրքիայով. Դավութօղլու
Թուրքիան պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքը, որպեսզի առավելագույն օգուտ ստանա էներգետիկ ռեսուրսների տրանզիտից: Այս մասին հայտնում է TRT-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կատարած հայտարարությանը:
«Մենք չենք տիրապետում էներգետիկ աղբյուրների, սակայն մենք տեղակայված ենք էներգետիկ ուղիների խաչմերուկում և կարող ենք օգուտ ստանալ էներգետիկ ռեսուրսների տրանզիտից: Ինչպես որ բոլոր ճանապարահները տանում են Հռոմ, այնպես էլ Թուրքիան պետք է դառնա այն վայրը, որտեղ ճանապարհը տանում է դեպի էներգիայի աղբյուրներ»,-հայտարարել Դավութօղլուն: