Ադրբեջանական կողմը պարզաբանում է, թե ինչու են 4 ադրբեջանցիները հրաժարվել լքել ինքնաթիռը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ուկրաինայի ավիաընկերություններից մեկին պատկանող ինքնաթիռը, որը պետք է Կիևից մեկներ Թբիլիսի, արտակարգ վայրէջք է կատարել Երևանում: Այդ ժամանակ ինքնաթիռում գտնվել էր 13 ադրբեջանցի, որոնցից 4-ը հրաժարվել էր դուրս գալ ինքնաթիռից:
Ինչպես հայտնում է Oxu.az-ը՝ այդ 4 ադրբեջանցիներն աշխատում են Ադրբեջանի իրավապահ մարմիններում:
«Նրանք հրաժարվել էին դուրս գալ ինքնաթիռից, քանի որ մտավախություն ունեին, որ հայրենիք վերադառնալուց հետո խնդիրներ կունենան»,-հայտնել է աղբյուրը: