Քուրդ զինյալները հարձակում են գործել թուրք զինվորականների վրա
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները հարձակում են գործել թուրք զինվորականների վրա Մարդին նահանգում: Այս մասին հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաընկերության տեղեկությունների՝ հարձակման հետևանքով տուժել էր 7 զինվորական:
Նշվում է, որ վերջին շրջանում Թուրքիայում ակտիվացել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները: