Իրանի և ԱՄՆ-ի միջև ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համաձայնություն չկա. Լարիջանի
Թեհրանի և Վաշինգտոնի միջև ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համաձայնություն չկա: Այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Ալի Լարիջանին Բեյրությում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մեր և ԱՄՆ-ի միջև չկա համաձայնություն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, մենք չեն տեսել Միացյալ Նահանգներից ոչինչ՝ բացի կարգախոսներից»,-ասել է Լարիջանին: