Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 ակտիվիստի
Թուրքիայում իշխող «Զարգացում և արդարություն» կուսակցության տեսանկյունից' հոգևոր կրթությունը անհրաժեշտ է իսլամիստական ծայրահեղականության դեմ պայքարի համար: Այս կապակցությամբ կազմակերպել են բողոքի ցույցեր:
Ցույցերը կազմակերպվել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, ինչպես նաև' տասնյակ ակտիվիստների է ձերբակալել, երբ ցուցարարներն սկսել են շարժվել դեպի մայրաքաղաքի գործարար կենտրոն' Քըզըլայ,
որտեղ անցյալ տարվանից զանգվածային ակցիաների կազմակերպման արգելք է գործում: Արդյունքում ձերբակալվել է ավելի քան 100 ակտիվիստ: