Քոբանիի մոտ 200 հազար փախստական ապաստան է գտել Թուրքիայում
Թուրքիայում ապաստան գտած սիրիական Քոբանի քաղաքի բնակիչների թիվը հասել է ավելի քան 192,41 հազարի: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Սեպտեմբերի 19-ից, երբ Քոբանիում սկսվեցին ռազմական գործողությունները, այդ քաղաքից Թուրքիա ժամանեց 192417 մարդ, սահմանը հատեց 3072 ավտոմեքենա»,-ասվում է թուրքական դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Դեպարտամենտի տվյալների համաձայն՝ հիվանդանոցներում բուժում է ստացել ավելի քան 27,8 հազար փախստական: