Ջեյմս Բոնդի դերն առաջարկել են սևամորթ դերասանի
Ջեյմս Բոնդի հաջորդ դերակատարը կարող է լինել սևամորթ դերասան Իդրիս Էլբան: Ինչպես հաղորդում է The Daily Beast-ը՝ այս մասին հայտարարվել է Sony Pictures-ի կորպորատիվ նամակագրությունում:
Այն մասին, որ Էլբային պետք է առաջարկել խաղալ Բոնդի դերը, գրել է Sony Pictures-ի փոխնախագահ Էմի Պասկալը. «Ւդրիսը պետք է դառնա հաջորդ Ջեյմս Բոնդը»:
Իդրիս Էլբան նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և հեռուստասերիալներում: 2012թ. նա ստացել է «Ոսկե գլոբուս» «Լյութեր» հեռուստասերիալում խաղալու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն: