Թուրքիայում ազատ է արձակվել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը
Թուրքիայում ազատ է արձակվել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը, ով քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Բացի այդ, ինչպես հաղորդվում է, դատարանը նաև որոշում է ընդունել STV հեռուստաընկերության տնօրենի ձերբակալման մասին:
Դեկտեմբերի 14-ին ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալման օրը նաև ձերբակալվել էր 23 մարդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն աջակցելու համար: Ձերբակալվածների թվում են եղել ոստիկանության ներկայացուցիչներ, լրագրողներ և հեռուստատեսային պրոդյուսերներ: