Անկարան նավթ չի գնում «ԻՊ»-ից. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան նավթ չի գնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Տեղեկություններն այն մասին, թե իբր Թուրքիան նավթ է գնում ահաբեկչական խմբավորումից, ինչպես նաև նպաստում է, որպեսզի «ԻՊ»-ի ուժայիններն անցնեն թուրք-սիրիական սահմանով, կեղծ են: Սա փորձ է վարկաբեկել մեր երկիրը: Մենք ներմուծում ենք նավթ Իրաքյան Քրդստանից, իսկ դրա ոչ լեգալ մատակարարումը կանխում ենք»,-ասել է Չավուշօղլուն Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ: