Էլթոն Ջոնը պաշտոնապես կամուսնանա իր զուգընկերոջ հետ
Երաժիշտ Էլթոն Ջոնը և իր զուգընկեր Դևիդ Ֆերնիշը 9 տարի քաղաքացիական ամուսնությունից հետո որոշել են պաշտոնապես ամուսնանալ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Էլթոն Ջոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ամուսնության արարողությունը տեղի կունենա մոտակա հանգստյան օրերին:
Հիշեցնենք, որ զույգը դաստիարակում է երկու երեխայի, որոնց կնքամայրը «հրեշների թագուհի» Լեդի Գագան է: