Ուկրաինան հիասթափված է ԵՄ-ից
«Ցավոք , Եվրամիությունը դեռևս ակտիվ չէ ուկրաինական գազային արդյունաբերության արդիականացման գործում», -այս մասին այսօր Ուկրաինայի կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ազարովը հիշեցրել է, որ Ուկրաինան արդեն երկրորդ տարին է, ինչ հանդիսանում է Եվրոպական էներգետիկ խարտիայի անդամ և հավատարմորեն կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները:
«Մենք ակնկալում էինք, որ այդ կառույցին անդամագրվելուց հետո ԵՄ - ն պետք է ավելի ակտիվ լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բնական գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններին, սակայն մեր սպասելիքները մինչ օրս չեն արդարացել», - ասել է կառավարության ղեկավարը: