Ադրբեջանի հիմնական խնդիրն «օկուպացված հողերն ազատելն է». Հասանովը կրկին երազում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական խնդիրն «օկուպացված հողերն ազատելն է»: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ նա այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Բացի այդ նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուշադրության կենտրոնում են պահում երկրի Զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման հարցը: