ԱՄՆ-ն լրջորեն չի վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրջորեն չի վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին: Այս մասին նա հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ՝ խոսելով Վաշինգտոնի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիա ստեղծելու մասին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Վերջին ամիսներին նկատում ենք, որ Միացյալ Նահանգները հապճեպ միջոցներ են ձեռնարկում Իրաքում «ԻՊ»-ի դեմ կոալիցիա ստեղծելու հարցում: Սակայն ԱՄՆ-ի վարքագիծը ցույց է տալիս, որ նրանք լուրջ չեն մոտենում ահաբեկչության դեմ պայքարի հարցին»,-ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Նրա կարծիքով՝ այն բոլոր հաջողությունները, որոնք ձեռք են բերվել Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում, Իրաքի իշխանությունների, Իրաքի բանակի ջանքերի արդյունքն են եղել: