Իրանի և Արևմուտքի միջև հակամարտությունը վերաճում է սպառազինությունների մրցավազքի
Մինչ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ռազմակայնների միջոցներով իր ներկայությունն է ապահովում Իրանի սահմանների մոտ, պատրաստվելով Իրանի դեմ հնարավոր հարձակմանը,նախապատրաստական աշխատանքներից հետ չի մնում նաև Իրանի Իսլամական Հարնապետությունը:Կարծում եմ,իրապես,Իրանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար բավականին լուրջ ախոյան է դարձել:Դա են վկայում Արևմուտքի նախապատրաստական աշխատանքները և Իրանի պատասխան քայլերը:Ի հեճուկս Արևմուտքի, Իրանի Իսլամական Հանրապետությունն հաճախակի է կազմակերպում և անցկացնում զորավարժություններ: Այդպիսի զորավարժություն էր կազմակերպվել բարձրագույն հրամանատարության կողմից այսօր առավոտյան: Այսօր հաջողությամբ փորձարկվեց «Նազիաթ-10» և «Ֆաջր-5» հրթիռները : Փորձարկումն անցավ հաջողությամբ և սա կարելի է ասել Իրանի համար մեծ ձեռքբերում էր, ստեղծված հակամարտության ֆոնի վրա: Արևմուտքի իմպերիալիստական ձգտումները թե ինչքանով հաջողություն կունենան Իրանի նկատմամբ դեռ վաղ է ասել, սակայն հակամարտությունը գնալով ավելի է սրվում, վերածվելով արդեն սպառազինությունների մրցավազքի:
Կոմս Քրիստյան