ԵՄ-ի քննադատությունը ոչ մի նշանակություն չունի. Էրդողանը զայրացել է
ԵՄ-ն ոչ մի իրավունք չունի քննադատել Թուրքիայի գործողությունները Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ: Այս մասին հայտնում է թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած հայտարարությանը:
Էրդողանի խոսքով՝ ԵՄ-ի քննդատությունն Անկարայի համար ոչ մի նշանակություն չունի: Բացի այդ, նա նշել է, որ Գյուլենի նկատմամբ իրականացված օպերացիան ուղղված չէ ԶԼՄ-ների դեմ:
Փոխանցվում է, որ երեկ Թուրքիայում ձերբակալել էին Zaman թերթի գլխավոր խմբագիր Աքրամ Դումանլիին: