Նրան վճարել են այդպես խոսելու համար, այդպիսի բաները պատահական չեն լինում. Ստյոպա Սաֆարյան
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության չորրորդ գումարման պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի ասուլիսում արտահայտած այն տեսակետին, թե երբ Րաֆֆի Հովվհաննիսյանը նախորդ նախագահական ընտրություններում սև հագած էր գնացել Սերժ Սարգսյանի երդմանակալության արարողությանը, թող սև հագնելու փոխարեն սպիտակ «վադալազկա» հագներ և իր բողոքը հայտներ:
-Երևի նրան վճարել են այդպես խոսելու համար, այդպիսի բաները պատահական չեն լինում, որոշ մարդկանց պետք է, որ նա պարբերաբար նման տեսակետներ հայտնի:
Պրն. Սաֆարյան, Գուրգեն Եղիազարյանը նաև այն տեսակետն է հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն անգամ վարկաբեկում է ՀԱԿ-ի անունը:
-Ճիշտ կլինի, որ Գուրգեն Եղիազարյանը ՀԱԿ-ի անունից չխոսի. նա այդ իրավունքը չունի, քանի որ երեկ ՀԱԿ ներկայացուցիչները՝ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, եկել էին Ազատության հրապարակ և շատ ջերմ զրույց են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ուստի ճիշտ կլինի, որ ՀԱԿ-ի անունից ինքը հայտարարություններ չանի, ինքը պատշաճ պաշտոնյա չէ:
Պրն. Սաֆարյան, իսկ Ձեր նշած ՀԱԿ պատշաճ պաշտոնյաների և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև համաձայնության եզրեր չե՞ն գտնվել:
-Մենք ՀԱԿ-ի հետ երբեք չենք քննարկել այն հարցը, որպեսզի իրենք մեզ միանան, դա «Ժառանգության» խնդիրը չէ:
Այսօրվա միջադեպը Ազատության հրապարակում ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ապօրինություններ Ոստիկանության կողմից, պետական մարմիները գործունեություն են ծավալում բացառապես օրինական դաշտից դուրս, այսօր ՄԻՊ ներկայացուցիչն էլ հաստատեց, որ Ոստիկանության գործունեությունը դուրս է օրինականության սահմաններից և իրավաչափ ու համաչափ չէ: