Էրդողանը քննադատել է ԵՄ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է արժանացրել ԵՄ-ին՝ թուրք լրագրողների ձերբակալման մեջ Թուրքիային մեղադրելու համար: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մենք ծնկի չենք գա և չենք հաշտվի նրանց հետ, ովքեր կեղծ լուրերով փորձում են շեղել Թուրքիային ճիշտ ճանապարհից: Այժմ ընթանում է կարգավորման գործընթացը, մենք ցանում ենք նոր Թուրքիայի սերմերը, և նրանք, ովքեր ցանկանում են շեղել մեզ, պատասխան կստանան: Թող ԵՄ-ն զբաղվի իր գործերով և պատրվակ չփնտրի միջամտելու համար մեր գործողություններին ազգային անվտանգության սպառնալիքների դեմ»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Քոդժաելի քաղաքում, Թուրքիայի հյուսիս-արևմուտքում: