Արաբ շեյխը 1 մլն դոլար է խոստացել Քիմ Քարդաշյանի հետ երեկո անցկացնելու համար
Արաբ շեյխը 1 մլն դոլար է խոստացել հայազգի Քիմ Քարդաշյանի հետ երեկո անցկացնելու համար: Այս մասին հայտնում է «Сегодня»-ն:
Արաբ շեյխն իր առաջարկությունն արել է Քիմի Instagram-ում: Որոշ լրագրողների հաջողվել է պարզել, որ ընթրիքը պետք է տեղի ունենա 2015 թվականի հունվարին Դուբայում, և այդ առատաձեռն շեյխն Ադել Ալ-Օթայբին է:
Հայտնի է, որ Քիմն ընթրիքի հրավերը ընդունել է, սակայն հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել Քիմի ամուսինը: