Թուրքիայում հեղաշրջում չի լինի. Թուրքիայի ՆԳ նախարար
Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից իրականացված հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալվել են Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող «Հիզմիթ» հակակառավարական շարժման անդամները, որոնք պլանավորում էին տապալել երկրի կառավարությունը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆքա Ալանը:
«Նրանց ձերբակալելով Թուրքիային հաջողվեց խուսափել հեղաշրջումից»,-հայտարարել է Ալանը: