Դավութօղլուն՝ Թուրքիայում իրականացվող ձերբակալությունների նոր ալիքի մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հակապետական կառույցներն իրենց գործողությունների համար պատասխան կտան Թուրքիայի ժողովրդի և պատմության առջև: Այս մասին հայտնում է Anadolu-ը:
Փոխանցվում է, որ Դավութօղլուն այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել, երբ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր 27 մարդու:
«Պետական հաստատություններ սողոսկածները, որոնք գաղտնալսել են նախագահի և վարչապետի զրույցները, պետք է հասկանան, որ իրենց գործողությունները հետևանքներ կունենան»,-հայտարարել է Դավութօղլուն: