Կիպրոսի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահը մերժել է Թուրքիայի ԱԳ նախարարի նախաձեռնությունը
Կիպրոս կղզին 1974թ.-ի թուրքական ռազմական ներխուժումից հետո դե ֆակտո տրոհված է երկու մասի: Հյուսիսային՝ թուրքական մասի անկախությունն այս պահին աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան:
Կղզու վերամիավորման շուրջ բանակցությունները երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսվել էին այս տարվա փետրվարին և ընդհատվել լարվածության հոկտեմբերյան սրացումից հետո:
Այժմ Կիպրոսի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Յանակիս Օմիրուն մերժել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի նախաձեռնությունը, որով առաջարկում էր Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ անձ ունենալ կղզու վրա: