Անկարան Հունաստանում թուրք փոքրամասնության իրավունքների խախտման մեջ է մեղադրել Աթենքին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն մեղադրել է Հունաստանին այնտեղ բնակվող թուրք փոքրամասնության իրավունքների խախտման մեջ: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Anadolu թուրքական գործակալությանը:
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն հունիսին կրկնակի նախազգուշացում է հղել Հունաստանին 2007թ. Մարդու իրավունքների հարցով Եվրոպական դատարանի՝ Արևմտյան Թրակիայում թուրք փոքրամասնության իրավիճակի հետ կապված բանաձևը չիրականացնելու համար:
Չավուշօղլուն կոչ է արել Հունաստանին պահպանել թուրք փոքրամասնության իրավունքները՝ Արևմտյան Թրակիայում թուրք հանրությանը կոչելով երկու երկների միջև «խաղաղության կամուրջ»: Նրա խոսքով՝ Թուրքիան հարգում է իր տարածքում հույն փոքրամասնությանը, իսկ Հունաստանն անում է հակառակը: