Շակիրայի և Պիկեի որդին ռուսերեն կսովորի
Հայտնի երգչուհի Շակիրան և իր ամուսինը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, պլանավորում են, որ իրենց որդին կսովորի 7 օտար լեզուներ: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Նրանք համոզված են, որ տարբեր օտար լեզուներ սովորելն օգուտ կլինի իրենց երկամյա որդու՝ Միլանի համար: Իսկ մայր լեզուն կլինի իսպաներենը:
«Ցանկացած երեխա կարող է հեշտությամբ սովորել լեզուներ, երբ լրանում է նրա 3 տարեկանը: Մենք պլանավորում ենք, որ Միլանը կսովորի իսպաներեն, կատալոներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և չինարեն»,-ասել է Շակիրան: