Այսօր հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի ծննդյան օրն է
Հակոբ Կարապետի Կոջոյան (1883, դեկտեմբեր 13, Ախալցխա - 1959, ապրիլ 24, Երևան), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ։
1900 թվականին ավարտել է Վլադիկավկազի քաղաքային վարժարանը, 1900-1901թթ. աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին
1905-1907 թթ. սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում
1909 թվականին զորակոչվել է բանակ
1912-1914 թթ. աշխատել է Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրկին զորակոչվել է բանակ
1918 թվականին հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին։ Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում
1921 թվականին փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում
1922 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Կոջոյանը վերադարձել է Երևան
1945-1954 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում