Դեպարդյեն խոստովանել է, որ Աֆրիկա ուղևորության ժամանակ սպանել է երկու առյուծ և կերել նրանց
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն խոստովանել է,Աֆրիկա ուղևորության ժամանակ սպանել է երկու առյուծ և կերել նրանց։
Դեպարդյեն պատասխանել է The Independent Magazine-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դերասանը սպանել և կերել է առյուծ թե ոչ։
«Մեր մեքենան անսարք էր և մենք կանգնեցին Բուրկինա Ֆասոյում։ Մեր առջև կանգնած էին երկու առյուծներ և նրանք չէին շարժվում։Ժամեր էին անցնում, և մենք չէին կարողանում մեքենայից դուրս գալ,մեր աֆրիկացի վարորդն էլ շատ էր վախեցել»,-ասել է Դեպարդյեն։
«Մենք ուրիշ հնար չունեինք, և ստիպված էինք կրակել»,-ասել է դերասանը։
Ավելի վաղ Դեպարդյեն հայտնել էր,որ կարող է խմել 14 շիշ գինի մեկ օրում։