Ադրբեջանական գազի գինը կարող է կրճատվել. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Ադրբեջանական գազի գինը կարող է կրճատվել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան՝ Իսմայիլ Ալպերի կատարած հայտարարությանը:
«Համաձայն մեր պայմանավորվածության՝ Ադրբեջանից բնական գազի մատակարարումը դեպի Թուրքիա կարող է ամեն րոպե կրճատվել»,-հայտարարել է Ալպերը:
Դեսպանը նշել է, որ դեռևս չունի տեղեկություն, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանից պահանջել է նվազեցնել գազի գինը: