Անկարայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական հարց է. Դավութօղլու
Անկարայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական հարց է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կատարած հայտարարությանը:
«Անկախ նրանից, թե ինչ պայմաններ կստեղծվեն, Անկարայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական հարց է: Մենք հանդիսանում ենք Եվրոպայի անբաժանելի մասը և այդ նպատակը շարունակում է մնալ օրակարգում»,-հայտարարել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը, ով այցով գտնվում է Անկարայում խոսել է ի օգուտ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: