Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հասանովի հետ
Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Հասան Յարդմչին այցով գտնվում է Բաքվում: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Փոխանցվում է, որ համաձայն տեղեկության` այսօր նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: