Թուրքիան կունենա ազգային զինանշան
Թուրքիան կունենա ազգային զինանշան: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը:
Նշվում է, որ եթե առաջարկն անցնի, ապա Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կստեղծի հանձնաժողով, որը պետք է նախագծի ազգային զինանշանը: