Սահմռկեցուցիչ սպանություն Բաքվում. սկեսուրը սպանել է իր հարսին և 6 ամսական թոռնիկին
Բաքվում սկեսուրը դաժանությամբ սպանել է իր հարազատ 6 ամսական թոռանը և հարսին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Սուրախանսկու շրջանում, որտեղ բնակվել են 40-ամյա Շարգի Հուսեյնովան և իր 20-ամյա հարսը՝ Էլնուր Նաջաֆովը:
Փոխանցվում է, որ կենցային վեճի ժամանակ կինը մի քանի անգամ հարվածել է հարսի գլխին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել էր: Հարսին սպանելուց հետո 40-ամյա կինը խեղդամահ էր արել իր 6 ամսական թոռնիկին: