Առաջնայինը մեզ համար հանդիսանում է TANAP-ը. Չավուշօղլու
Թուրքիայի համար առաջնային հանդիսանում է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) շինարարությունը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Մովլուդ Չավուշօղլուին:
«Մենք ուսումնասիրում և գնահատում ենք ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը կապված նոր գազատարի կառուցումը Թուրքիայում: Սակայն առաջնային Թուրքիայի համար մնում է TANAP-ը»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»: