Մենք մեր հողերը կվերադարձնենք ռազմական ճանապարհով. Հասանովը կրկին երազում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ՌՕ ուժերի կրթության և վերապատրաստման կենտրոնում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է վերականգնել իր տարածքային «ամբողջականությունը» ռազմական ճանապարհով: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Ես վստահ եմ, որ Ադրբեջանn իր տարածքային «ամբողջականությունը» կկարողանա վերականգնել ռազմական ճանապարհով»,-հայտարարել է Հասանովը:
Փոխանցվում է, որ բացի այդ, նա նշել է, որ ներկայումս տարածաշրջանում աշխատանքներ են տարվում ՌՕ ուժերի անձնակազմի պայմանները բարելավելու համար: