Իրանի նախագահը կարծում է,որ նավթի գների անկումը քաղաքական դավադրություն է
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ նավթի համաշխարհային գների անկումը քաղաքական դավադրույթյուն է, որն ուղղված է իսլամական աշխարհի դեմ։ Նա Սաուդյան Արաբիային մեղադել է դավաճանության մեջ, նշելով, որ ՕՊԵԿ-ի երկրների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ չի նվազեցրել նավթի արտադրության քվոտաները։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ըստ նրա, նավթի արտադրության քվոտաների կրճատումը կնպաստեր գների բարձրացմանը։
Փորձագետները կարծում են, որ Սաուդիան Արաբիան չի կրի վնասներ նավթի գների անկումից, իսկ Իրանի տնտեսությունը չի կարող դիմակայել ճնշումներին։