Թուրքիայում Քեմերոնը և Դավութօղլուն քննարկել են «ԻՊ»-ի հարցը
Թուրքիայում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլույի հանդիպումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող պայքարի քայլերը:
«Մենք քննարկել ենք տարածաշարջանային հարցերը և «ԻՊ»-ի դեմ իրականացվող պայքարի համագործակցությունը: Մենք չենք ընդունում և չենք էլ թույլ տա օտարերկրյա զինյալների շարժը դեպի Սիրիայի և Իրաք»,-հայտարարել է Դավութօղլուն: