Թուրքիային «գունավոր հեղաշրջում» չի սպառնում
Թուրքիայի իշխանությունները չեն վախենում, որ իրենց երկրում «գունավոր հեղաշրջում» կլինի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի փոխվարչապետ Յալչընի Ակդոգանին:
«Թուրքիայում փորձեր են կատարվել երկրում հեղաշրջում կատարել, արտաքին ուժերի միջամտությամբ»,-հայտարարել է Յալչընի Ակդոգանը:
Փոխանցվում է, որ Ակդոգանը հայտարարել է, որ քանի դեռ ժողովուրդն իրենց կողքին է, նրանք վախենալու բան չունեն: