Չնայած սոցիալական վատ պայմաններին՝ հայերի «գլամուռ մասսան» շարունակում է Ամանորը տոնել շքեղ ռեստորաններում
Շուտով մարդիկ կտոնեն Ամանորը: Հասարակության մի մասը սիրով է սպասում այդ օրվան, մյուս մասն էլ շատ անգամ ամոթին զոհ գնալով՝ վերջին խնայողությունն է վատնում այդ օրվա համար: Տարիների փորձը, սակայն ցույց է տվել, որ որքան էլ ծանր են Հայաստանում սոցիալական պայմանները, միևնույնն է, կա մի զանգված, որն անկախ ֆինանսական հնարավորությունից, տարեմուտը դիմավորում է ռեստորանում կամ ժամանցի այլ վայրերում:
Ավելի վաղ հայտնել էինք, մեր կողմից արված ուսումնասիրության այն արդյունքները, թե որ երկրներում են պատրաստվում 2015-ը դիմավորել հայերը:
Այսօր ուսումնասիրեցինք նաև, թե այս պահի դրությամբ ինչ պատկեր է տիրում ռեստորաններում:
Operativ.am- ի թղթակցի կատարած ուսումնասիրության համաձայն, 2015-ը ռեստորաններում դիմավորելու համար նախապես հերթագրվածների թիվը միջինը կազմում է 150 մարդ, իսկ մեկ մարդու համար ամանորյա փաթեթը կազմում է 20-40 հազար դրամ:
Այս ամենից կարելի է նթադրել, որ չնայած սոցիալական վատ պայմաններին՝ հայերի «գլամուռ մասսան» շարունակում է Ամանորը տոնել շքեղ ռեստորաններում:
Կարինե Գևորգյան