Թուրքիան սկսել է հաշվարկել տնտեսական շահն ու կորուստը
Մաքսային միության անդամակցությունը կվնասի Թուրքիայի տնտեսական շահերին: Այս մասին հայտնում է Dovizgazetesi"-ը:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել "SOCAR Turkey Enerji" ընկերության նախագահ Քենան Յավուզը:
Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է վերանայի Մաքսային միությանն անդամակցության հարցը, քանի որ Անկարան այլևս նրա անհրաժեշտությունը չունի: