Ադրբեջանը հիստերիայի մեջ է. ռուս լրագրողը պաշտպանում է հայերին
Ադրբեջանական Haqqin.az կայքը հիստերիայի մեջ է կապված նրա հետ, որ ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը պաշտպանում է հայերին:
Մասնավորապես կայքը գրել է. «Վլադիմիր Սոլովյովը «Воскресный вечер» ծրագրի հեղինակն է: Այս 8 երեխայի հայր հանդիսացող մարդը, ով ամուսնացած է եղել 3 անգամ, մի քանի տարի առաջ հայտնվել էր «Russia Media Watch»-ի կոռումպացված ռուսական լրագրողների ցուցակում: Սակայն դա պատճա՞ռ է, որպեսզի մարդուն հեռացնեն եթերից:
Իրականում, այստեղ զարմանալու բան չկա, քանի որ Սոլովյովն այն մարդն է, ով աջակցում է Հայաստանին, որոնք «օկուպացրել են մեր տարածքների 20 %»: Անցած տարվա դեկտեմբերին հայերը Սոլովյովին պարգևատրեցին Հայաստանի Պատվո մեդալով: Եվ չենք էլ զարմանա, որ նրա հաղորդման հաջորդ հյուրերը լինեն ղարաբաղի «անջատողականները», որոնք կսկսեն վիրավորել և սուտ տեղեկություններ ասել Ադրբեջանի հասցեին»: