Իշխանության շանսերը ԿԸՀ-ից հարցրեք. Կարեն Քոչարյանը ավագանու ընտրությունների մասին
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հավանական համարեց, որ Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգությունը» և «ՀՅԴ»-ն հանդես գան միասնական ցուցակով.
-Ճիշտ է դեռ վերջնական չեն այդ քննարկումները, սակայն իրենք այդ մասին նշել են մի քանի անգամ:
Այդ դեպքում իրենց շանսերն ինչպիսի՞ն կլինեն:
-Դա արդեն կախված է այն հանգամաքից, թե ինչպես կտանեն պայքարը, կախված է նաև նրանից, թե ինչի կվերածվի այս միտինգային ընթացքը, ամեն դեպքում ընտրությունները անկանխատեսելի են: Ոչ մեկ, այդ թվում նաև ես՝ չէինք պատկերացնի չէ՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 37% ձայն կստանար. դա արդեն կախված կլինի հետագա պայքարից:
Ի՞նչ կասեք ԲՀԿ-ի մասին, ԲՀԿ-ի առաջնորդը նշում է՝ իրենց նպատակը հաղթանակն է:
-Յուրաքանչյուր նորմալ քաղաքական ուժ եթե մտնում է պայքարի, մտնում է հաղթելու համար, ցանկացածի համար էլ նպատակը հաղթանակն է:
ԲՀԿ-ն չմասնակցելով նախագահական ընտրություններին մի մեծ ընտրազանգված «նվիրեց» «Ժառանգությանը»:
-Թող մասնակցեր՝ չնվիրեր, հիմա ու՞մ վրա է մուննաթ գալիս:
Երբ մասնակցում են նման մեծ ընտրազանգված ունեցող քաղաքական ուժեր, պայքարն ավելի չի՞ լարվի:
-Իհարկե, պայքարն անխոս կլարվի, իսկ թե ինչ կլինի, ցույց կտան արդյունքերը:
Այդ դեպքում իշխանության շանսերը կնվազե՞ն:
-Իշխանության շանսերը ԿԸՀ-ից հարցրեք:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը