«Սառցե սիրտ» մուլտֆիլմը դարձել է iTunes-ի ամենավաճառված ֆիլմերից մեկը
Disney կինոստուդիայի «Սառցե սիրտ» մուլտֆիլմը դարձել է iTunes-ի ամենավաճառված ֆիլմերից մեկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Նշվում է, որ մուլտֆիլմի սաունդթրեքը վաճառվել է 2014թ.-ի ամենամեծ քանակով (ԱՄՆ տվյալներով):
Մեծ Բրիտանիայում տարվա ամենավաճառված ալբոմ է ճանաչվել Էդ Շիրանի «X» ալբոմը, իսկ ամենաճանաչված երգ՝ Ֆարել Ուիլյամսի «Happy» երգը:
Ամենաճանաչված հեռուստաշոու է ճանաչվել «Game of Thrones» սերիալը, իսկ ամենաճանաչված գիրք՝ Ջոն Գրինի «Մեղավոր են աստղերը» գիրքը: