Իրանական խնդրի կարգավորման հարցում մեծ է ՌԴ-ի դերը. փորձագետ
Միջուկային անվտանգության հարցով Խորհրդի փորձագետի կարծիքով՝ իրանական խնդրի կարգավորման հարցում մեծ է Ռուսաստանի դերը: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով The National Interest-ին:
Ըստ փորձագետի՝ Իրանի հարցում կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի հետ 2000-ական թթ.-ին, երբ բանակցություններ էին ընթանում Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի իրականացման շուրջ: Փխենյանը պատրաստ էր զիջումների գնալ, միակ պայմանը ատոմային էներգիայի և սննդի մատակարարումը, ճանաչումն ու անվտանգության երաշխիքն էին: Սակայն Բուշի վարչակազմը որոշեց ընթանալ պատժամիջոցների ճանապարհով:
«Չնայած այն հանգամանքին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մանրամասները չեն գովազդվում, այնուամենայնիվ, օրակարգի հարց են դարձել այդ խնդրի լուծման պայմանները»,-նշում է փորձագետը: