Մոսկվա-Բաքու երկաթուղին այլևս չի գործի
«Ռուսական երկաթուղիները» տնտեսապես ոչ նպատակահարմար լինելու համար դադարեցնում է Մոսկվա-Բաքու, Ռոստով-Բաքու և Տյումեն-Բաքու ուղղությունները: Այս մասին հայտնում է Trend-ը:
Փոխանցվում է, որ ռուսական կողմն այս որոշումը մեկնաբանել է նրանով, որ այս ռելսերը տնտեսապես ոչ նպատակահարմար էին:
Նշվում է, որ դեկտեմբերի 16-ին չեղյալ է համարվում Ռոստով-Բաքու, 18-ին՝ Տյումեն-Բաքու և դեկտեմբերի 20-ին՝ Մոսկվա-Բաքու ուղղությունները: