Ադրբեջանում պատժել են հայկական ուղղաթիռի խոցման պահը նկարահանած զինծառայողին (տեսանյութեր)
ԱդրբեջանՆոյեմբերի 2-ին ԼՂՀ-ի ուղղաթիռի խոցման պահը նկարահանած զինծառայողին պատժել են: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլը:
Նշվում է, որ նա հայտարարել է, որ իրենց համար մեծ դժվարություն չի ներկայացրել այդ զինվորականին գտնելը:
«Մենք նրան հայտնաբերեցին 1 օրվա ընթացքում և նրա դեմ լուրջ միջոցներ են ձեռնարկվել»,-հայտարարել է Դարգահլը: